2016-ի հունվարի 1-ի դրությամբ՝ Երկրի բնակչությունը 7 մլրդ 295 մլն 889 հազարի է՝ մեկ տարում ավելանալով 78 մլն-ով՝ տվյալները ներկայացրել է ԱՄՆ բնակչության մարդահամարի հարցերով վարչությունը:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի միջազգային հարցերով կոմիտեն իշխանություններին կոչ է արել ընդունել 3 հազար սիրիացի երեխաների, որ Եվրոպա են հասել առանց ծնողների՝ գրում է BBC-ին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մերժել է Քրիստոնեա-սոցիալական միության նախագահ, Բավարիայի վարչապետ Հորսթ Զեխոֆերի պահանջը՝ տարեկան 200 հազար մարդով փախստականների ընդունումը սահմանափակել:
Բուլղարիան ցանկանում է Հարավարևելյան և Կենտրոնական Եվրոպայի համար դառնալ գազի գլխավոր տարանցող՝ շնորհիվ «Բալկան» գազապահեստարանի, որ ծրագրում է կառուցել սևծովյան Վառնա քաղաքից ոչ հեռու՝ հայտարարել է վարչապետ Բոյկո Բորիսովը՝ փոխանցում է DW-ն։
Սպիտակ տունը հրապարակել է զենքի շրջանառության սահմանափակման միջոցառումները, որոնք նախագահ Բարաք Օբաման մտադիր է ձեռնարկել՝ շրջանցելով Կոնգրեսին՝ հաղորդում է Reuters-ը:
«Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում REGNUM-ի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովն ասել է, որ 2015-ը Լեռնային Ղարաբաղի համար շփման գծում աճող սրացման, ենթակառուցվածքի հաջող զարգացման, պետության ամրապնդման ժամանակաշրջան էր։
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...